VISA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 26% ԱՃ
Միջազգային Visa Inc. վճարային համակարգն ամփոփել է 2012-2013 ֆինանսական տարվա առաջին եռմասյակի իր գործունեության արդյունքները:Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 26%-ով և կազմել 1,3 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության շահույթն աճել է 11,7%-ով և կազմել 2,85 մլրդ ԱՄՆ դոլար:
Visa Inc. ընկերությունը ներկայացնում է ԱՄՆ խոշորագույն քարտային վճարային համակարգերից մեկը: Ընկերության շահույթը ձևավորվում է քարտային ծառայությունների մատուցման դիմաց պահվող գումարներից: