
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 19 չինական և 9 թուրքական ընկերությունների նկատմամբ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունը սահմանափակող միջոցներ է կիրառել 19 չինական և 9 թուրքական ընկերությունների նկատմամբ՝ հակառուսական սահմանափակումները շրջանցելու կասկածանքով:
Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
Նրա խոսքով, սև ցուցակում ընդգրկվել է, մասնավորապես, 19 ընկերություն Չինաստանից, 9-ը՝ Թուրքիայից, 1 կազմակերպություն Հնդկաստանից, ևս 1-ը՝ Ղազախստանից: