
Չինաստանը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից նախատեսվող ներդրումների սահմանափակումների դեմ
Չինաստանը լրջորեն մտահոգված է և կտրականապես դեմ է Չինաստանում որոշ ներդրումների սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած կանոններին եւ իրեն իրավունք է վերապահում համապատասխան միջոցներ ձեռնարկել, երկուշաբթի հայտարարել Է Չինաստանի առեւտրի նախարարությունը:
ԱՄՆ-ը պետք է «դադարեցնի քաղաքականացնել տնտեսական և առևտրային հարցերը, ինչպես նաև վերացնի Չինաստանի ներդրումային սահմանափակումները», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Ուրբաթ օրը Վաշինգտոնը հրապարակեց կանոնների նախագծեր, որոնք արգելում կամ պահանջում են ծանուցել Չինաստանում արհեստական բանականության և այլ տեխնոլոգիական ոլորտներում որոշակի ներդրումների մասին, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ ազգային անվտանգությանը: