
ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Դեկտեմբերին, արդեն 5-րդ ամիսն անընդմեջ, ԱՄՆ-ում ամսական կտրվածքով գրանցվել է սպառողական վարկավորման ծավալների աճ: Դաշնային պահուստային համակարգի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ԱՄՆ-ում սպառողական վարկավորման ծավալն աճել է 14,59 մլրդ ԱՄՆ դոլարով և կազմել ավելի քան 2.7 տրիլիոն ԱՄՆ դոլար: Վարկավորման ծավալի աճն ապահովվել է առավելապես ավտովարկավորման ու ուսանողական վարկավորման ընդլայնմամբ:
Նշենք, որ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ամերիկյան շուկայում սպառողական վարկավորման ծավալն աճել էր 16,05 մլրդ ԱՄՆ դոլարով: