Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ 2013Թ.-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
11/02/2013 11:21
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ 2013Թ.-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Երևան քաղաքի 2013 թվականի  Զարգացման ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 2.5 մլն կմ ընդհանուր ծավալով ասֆալտապատման աշխատանքներ, որոնք կընդգրկեն բոլոր վարչական շրջանները։  Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի փոխանցմամբ՝ տարեկան ծրագրով հիմնանորոգվելու են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների առանցքային դեր կատարող խոշոր փողոցները, այդ թվում` վարչական շրջանները միմյանց կապող և դեպի մարզեր տանող փողոցները։ Ծրագրում ներառված 30 խոշոր փողոցներում նորոգման աշխատանքները կմեկնարկեն գարնանը։ 

Այս տարի կառուցվելու և շահագործման է հանձնվելու ևս 8 վերգետնյա անցում, որոնք, ըստ քաղաքապետի տեղակալի, բնակիչների կողմից պահանջարկված են։ Կամո Արեյանը մանրամասնել է, որ վերգետնյաների կառուցման համար ընտրվում են ուսումնական ու առևտրային հոսքերին մոտ հատվածները։ 

Այս տարի շահագործման է հանձնվելու Երևանի երթևեկության բեռնաթափման համար կարևոր երկու խոշոր տրանսպորտային հանգույց՝ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող արագընթաց մայրուղին և Ուլնեցի-Ռուբինյանց հանգույցը։ 

Գարնանից Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու նաև բակային տարածքների նորոգման ու կառուցման աշխատանքներին։ Այս տարի էլ, ինչպես 2012 թվականին, շահագործման է հանձնվելու 400 բակ։  

Կանաչապատման տարեցտարի ավելացող ծավալները պահպանելու և այս տարի էլ ընդլայնելու նպատակով  2013 թվականին Երևանում ևս 20 կմ ոռոգման նոր ցանց է կառուցվելու (2012թ.-ին Երևանի ոռոգման ցանցը համալրվել էր 14 կմ-ով)։

Կամո Արեյանը 2013 թվականի տարեկան ծրագրում հատկանշել է նաև վարչական շրջաններում մեծ հանգստի գոտի կառուցելու հանձնարարությունը և նշել Էրեբունի, Աջափնյակ, Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջաններում անցյալ տարի կառուցվածների օրինակները:

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46