2024թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,712 դրամ
2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,712 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.5% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.9%-ով և կազմել 210,475 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.3%-ով և կազմել 307,742 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։