Արգենտինայի կառավարությունը սկսում է տնտեսական կայունացման երկրորդ փուլը
Արգենտինայի կառավարությունը ձեռնամուխ է լինում տնտեսական կայունացման երկրորդ փուլին այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատել է բարեփոխումների փաթեթը: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Լուի Կապուտոն:
Նախարարի խոսքով՝ իշխանությունների նպատակն այս փուլում Արգենտինայի տնտեսության նկատմամբ վստահության ամրապնդումն է:
Պաշտոնյան խոստովանել է, որ 2019 թվականի սեպտեմբերից երկրում գործող արտարժութային սահմանափակումները չեն հանվի մինչև տնտեսական բարեփոխումների երկրորդ փուլի ավարտը:
«Սահմանափակումներից դուրս գալը երրորդ փուլն է, որը լինելու է աճի փուլ, մենք հստակ ժամկետ չունենք, բայց նախանշված պարամետրեր ունենք առաջին հերթին մակրոտնտեսական ոլորտում»:
Նախարարը հայտնել է նաև, որ կառավարության խոստացած արտարժութային գործարքների հարկի նվազեցումը տեղի կունենա օգոստոս-սեպտեմբերին: Ներկայումս այս վճարը կազմում է 17.5%: