Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Օգոստոսին Ուկրաինային դեֆոլտ է սպառնում
02/07/2024 12:34
Կիսվել

Օգոստոսին Ուկրաինային դեֆոլտ է սպառնում

Ուկրաինայի իշխանությունները կարող են դեֆոլտ հայտարարել արդեն օգոստոսին, եթե չկարողանան պայմանավորվել պարտքի վերակառուցման հարցում:

The Economist ամսագիրը գրում է, որ ռազմական գործողությունները «ծանր վնաս են հասցնում ուկրաինական տնտեսությանը»: Միևնույն ժամանակ, պարտքի չափը հունիսի դրությամբ հասել է ՀՆԱ-ի 94%-ին, իսկ երկրի ենթակառուցվածքների անմխիթար վիճակը սրում է տնտեսական իրավիճակը: Թեև Կիևը ստանում է Արևմուտքի աջակցությունը, այն հիմնականում ստացվում է ոչ թե կանխիկ, այլ ռազմական օգնության տեսքով, և Կիևը «շատ շուտով կկանգնի դրամական միջոցների սուր պակասի առջև»:

«Ուկրաինան մեկ ամիս ունի դեֆոլտից խուսափելու համար», – նշում է The Economist-ը, քանի որ Ուկրաինայի պարտքի վճարման ժամկետը լրանում է օգոստոսի 1-ին:

Ինչպես գրում է պարբերականը, այս ընթացքում Կիևը դժվար թե կարողանա պայմանավորվել մասնավոր ներդրողների հետ պարտքերի դուրսգրման հարցում: Ամենահավանական սցենարները ներառում են մինչև 2027 թվականը երկարաձգելու համաձայնություն կամ դեֆոլտի հայտարարում, բայց ամեն դեպքում Կիևը չի սկսի տոկոսներ վճարել պարտատերերին: Դեֆոլտը ցույց կտա, որ մասնավոր ներդրողները չեն հավատում Կիևի արևմտյան դաշնակիցների պարտավորությունների կատարմանը: Երկարաժամկետ հեռանկարում դա խնդիրներ կստեղծի երկրի վերականգնման գործում:

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Reuters-ը, վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին, հայտնել է, որ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը չի կարողանում համաձայնության գալ ուկրաինական եվրապարտատոմսերի սեփականատերերի հետ պարտքի վերակառուցման շուրջ: Մարչենկոն գործակալությանը հայտնել է, որ բանակցություններն այս փուլում ձախողվել են, սակայն Կիևը կշարունակի աշխատել համաձայնության գալու ուղղությամբ մինչև օգոստոս: Գործակալության տվյալներով՝ խոսքը Ուկրաինայի 20 միլիարդ դոլար պարտքի մասին է։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01