Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ
14/02/2013 11:19
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրել է ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դեմոկրատիայի, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրագերը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավարներ Ռուբեն Ջամալյանը, Աստղիկ Գրիգորյանը, ծրագրային աշխատակից Անի Մանուկյանը:

Աշխատանքային խմբի մասնագետները նշել են, որ ծրագրի նպատակն է Հայաստանում շտապ բուժօգնության ծառայությունների բարելավումը` հանրային իրազեկվածության բարձրացման, ռեսուրսների պլանավորման և կառավարման, ՇԲԾ անձնակազմի հմտությունների ու կարողությունների մեծացման և շտապ բուժօգնության ծառայությունների մշտադիտարկման ամրապնդման միջոցով:

Ծրագրի հիմնական ուղղություններն են`   

– հանրային առողջապահական կրթություն և իրազեկվածության բարձրացում, 

– բարելավել ՀՀ առողջապահության նախարարության կարողությունները ՇԲԾ  որակի մշտադիտարկման հարցում և գնահատել ընդհանուր ՇԲԾ բարեփոխումների ազդեցությունը Հայաստանի առողջապահական վիճակագրության վրա,

– տեխնիկական փորձաքննություն՝ միջազգային չափանիշների հիման վրա շտապ բուժօգնության ծառայությունների հետագա զարգացման և երկրի ՇԲԾ ռազմավարության մշակման համար,

– ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մասնագիտական շարունակական ուսուցում՝ ՇԲԾ բարեփոխումներին օժանդակելու համար:

Աշխատանքային խմբի կողմից կատարվել են մի շարք վերլուծություններ և հետազոտություններ, ինչպես նաև կատարվել են առաջարկներ` շտապ բուժօգնության ծառայությունները բարելավելու ուղղությամբ, մասնավորապես.

– իրականացվել է շտապ բուժօգնության ծառայության 2011-2012թթ. գործունեության ելակետային գնահատում, որում ընդգրկվել են ՀՀ շտապ օգնության ծառայություններ մատուցող 46 բժշկական հաստատություններ: Գնահատման արդյունքները ամփոփվել և վերլուծվել են,

– մշակվել են շտապ օգնության ծառայության գործունեության գնահատման և մշտադիտարկման մոտ 50 ցուցանիշներ: Շտապ օգնության ծառայության գործունեության գնահատման և մշտադիտարկաման ցուցանիշները տրամադրվել են շահագրգիռ կողմերին` քննարկման և մեկնաբանությունների նպատակով: Նախատեսվում է, որ վերոնշյալ ցուցանիշները պետք է հաստատվեն ՀՀ ԱՆ կողմից և օգտագործվեն շտապօգնության որակի գնահատման և մշտադիտարկման նպատակներով,

– մշակվել են ֆինանսական առաջարկներ, որոնք միտված են ֆինանսական միջոցների ավելի արդյունավետ օգտագործմանը և շտապ օգնությանը ոչ բնորոշ ծանրաբեռնվածության նվազեցմանը,

– մշակվել է ՀՀ-ում շտապ օգնության ինտերնետային տեղեկատվական պորտալի և տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգի ներդրման ծրագիրը:

Խմբի կողմից կատարված աշխատանքներն արժանացել են ԱՄՆ ՄԶԳ դեմոկրատիայի, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրագերի հավանությանը։ Նա նշել է, որ Հայաստանում շտապօգնության ծառայության բարելավման ուղղությամբ կարևոր քայլ է արված և ակնկալում է, որ աջակցությունը կշարունակվի:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասել է, որ ծառայությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ կլինի զուգահեռաբար կիրառել աշխատանքային խմբի կողմից  ներկայացված համակարգերը։ Նրա առաջարկով առաջիկայում հարցը կքննարկվի ինչպես Երևանի, այնպես էլ մարզային շտապօգնության ծառայության մասնագետների հետ։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90