Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
14/02/2013 12:20
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

2013 թվականին Երևանի քաղաքապետարանը շարունակելու է քաղաքային ֆորմատին համապատասխանող գովազդային միջոցների տեղադրման, ինչպես նաև գովազդային մեծ վահանակները ավելի փոքրերով փոխարինելու ծրագիրը՝ ներառելով նորարարական մոտեցումներ ու մտահղացումներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը՝ նշելով, որ արդեն սկսվել է բանակցային գործընթացը գովազդային վահանակները տնօրինող ընկերությունների հետ։   

Որպես արդիական գովազդային միջոցի օրինակ վարչության պետը մատնանշել է «Երևանյան ազդարար» անունը կրող հատուկ կրիչները, որոնք մշակութային միջոցառումների ծանուցման համար են նախատեսված։ Առաջարկվող տարբերակներից են նաև էլեկտրոնային գովազդային միջոցները՝ գլանաձև և այլն, քաղաքի կահավորման տարբեր գործնական կիրառում ունեցող պարագաները, ինչպես ժամացույցները, նստարանները, կանգառասրահները և այլն: 

«Վարչությունն ամեն ինչ արել է, որ համայնք-մասնավոր հատված համագործակցությունը լավ հիմքերի վրա լինի։ Առանց քաղաքային բյուջեն ծանրաբեռնելու, մասնավորի հետ համագործակցությամբ, Երևան քաղաքում կատարվել է  500 մլն դրամի աշխատանք։ Կառուցվել է  7 վերգետնյա անցում, որտեղ, որպես վճարման միջոց, թույլատրվել է ֆինանսավորող կազմակերպության գովազդը:  2013 թվականին նախատեսվում է ևս 7-8 վերգետնյաների կառուցում»,- նշել է Արազ Բաղդասարյանը և հավելել, որ մասնավորի հետ համագործակցությամբ նաև էլեկտրոնային չվացուցակներ կտեղադրվեն, որոնք ևս մասնակիորեն որպես գովազդակիր միջոց կծառայեն։  

Շարունակվելու են նաև 3D պատկերների և գրաֆիտիների նախագծերը. վերջիններս մեկնարկել էին հատկապես Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա կապակցությամբ, բայց, հաշվի առնելով դրական արձագանքները, ծրագիրը նախատեսված է ընդլայնել։  Հիշեցնենք, որ տոնակատարությանն ընդառաջ՝ Երևանի մի շարք շենքերի պատերին պատկերվել էին հայ և համաշխարհային դասականների դիմանկարները՝ ստեղծագործական  լուծումներով։ 

Ինչ վերաբերում է 2012 թվականին կատարած աշխատանքներին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը հատկաշել է, մասնավորապես, ոչ արդիական գովազդների՝ դեռևս ԽՍՀՄ տարիներից շենքերի տանիքներում տեղադրված գովազդային ու զանազան կոչերով մետաղական կոնստրուկցիաների  ապամոնտաժումը։

Վարչության պետը 2012 թվականին ոլորտի համար ձեռքբերում է համարում նաև ոլորտի կարգավորման նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորումը։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները անպարտաճանաչ գովազդատուների նկատմամբ վարչական տուգանք կիրառելու լիազորություններ են ընձեռել Երևանի  քաղաքապետին։ Տնտեսվարողներից զատ, տուգանվելու են նաև անբարեխիղճ քաղաքացիները, ովքեր հայտարարություններ ու թերթիկներ կփակցնեն ոչ սահմանված վայրերում՝ էլեկտրասյուներին ու շենքերի արտաքին պատերին և այլն:

«Կոչ եմ անում նման քայլի չդիմել։ Չթույլատրված տեղերում փակցրած յուրաքանչյուր հայտի համար քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով։ Մենք ստիպված ենք նման խիստ քայլի դիմել, որպեսզի մեր քաղաքը մաքուր պահենք»,- ասել է Արազ Բաղդասարյանը։

Նշենք, որ 2012 թվականից Երևանի քաղաքապետարանը հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցանակներ է տեղադրում մարդաշատ վայրերում։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58