ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
2012 թվականին հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 770 հանցագործություն: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 342-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության` տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններից 95-ը կապված է եղել կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ այդ իրացնելու հետ: 2011 թվականի համեմատ այս հանցագործությունների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ:
Նշենք, որ 2011 թվականին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել էր 1 112, որից կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու (պահելու, իրացնելու) հետ կապված դեպքերի թիվը՝ 280: