ՈՍԿՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ոսկու համաշխարհային պահանջարկը կրճատվել է 4%-ով և կազմել 4,406 հազար տոննա: Դրամային արտահայտության ոսկու համաշխարհային պահանջարկը կազմել է 236,4 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 2,1%-ով գերազանցել է 2011 թվականին գրանցված ցուցանիշը:
Ինչպես հաղորդում է Ոսկու Համաշխարային Խորհուրդը (World Gold Council, WGC)` նախորդ տարի ոսկու միջին գինն աճել է 6%-ով և կազմել 1669 ԱՄՆ դոլար/ունցիա:
Ըստ ներկայացված տվյալների` ոսկու նկատմամբ առավել մեծ պահանջարկ գրանցվել է Հնդկաստանում և Չինաստանում:
Նշենք նաև, որ 2012 թվականին ոսկու համաշխարհային առաջարկը կազմել է 4,453 հազար տոննա: