Ճապոնիան և Գերմանիան կհամաձայնեցնեն տնտեսական անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունների մեխանիզմը
Ճապոնիայի և Գերմանիայի կառավարությունները բանակցությունների վերջին փուլում են տնտեսական անվտանգության հարցերով հատուկ խորհրդատվական մեխանիզմի ստեղծման շուրջ: Այս մասին հայտնում է ճապոնական Yomiuri թերթը:
Սպասվում է, որ վերջնական պայմանավորվածությունը ձեռք կբերվի Ճապոնիայի վարչապետի՝ հուլիսի 12-ին նախատեսված Գերմանիա կատարելիք այցի ընթացքում: Նման մեխանիզմի ստեղծման նպատակը տնտեսական ճնշումներին առևտրային սահմանափակումների միջոցով հակազդելու քաղաքականության համակարգումն է:
Սպասվում է, որ խորհրդակցություններին կմասնակցեն երկու երկրների արտգործնախարարությունների և առևտրի նախարարությունների ներկայացուցիչներ: Ընդգծվում է, որ առանցքային հարցերը վերաբերելու են կիսահաղորդիչների մատակարարման շղթաներին և արհեստական բանականության տեխնոլոգիաներին: