Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ 810 ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ
19/02/2013 11:18
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ 810 ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր է տրամադրել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված 810 ուսանողի: Բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ցուցաբերած և սոցիալապես անապահով ընտանիքների մի խումբ ուսանողներին կրթաթոշակները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ:  

Կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել է հանրապետության պետական բուհերի 1-ին և 2-րդ կուրսերի 1367 ուսանող: Մարզերի բուհերում սովորող ուսանողներից ընդունվել է 232 հայտ, նրանցից 158-ն արժանացել են կրթաթոշակի:  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ կառավարության աջակցությամբ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիր իրականացնում է արդեն երրորդ տարին: Երեք տարիների ընթացքում փոխհատուցվել է 2150 ուսանողի ուսման վարձ: 2012 թվականի դեկտեմբերին ուսման վարձերի փոխհատուցում են ստացել նաև Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ: 

Շորհավորելով կրթաթոշակների արժանացած ուսանողներին՝ վարչապետը նշել է. «Կառավարության կարևորագույն կարգախոսը եղել է հետևյալը. ֆինանսական միջոցների բացակայությունը, հայկական ընտանիքներում առկա սոցիալական վիճակը չպետք է պատճառ դառնան, որպեսզի մեր տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Մեր ջանքերը մենք գործադրելու ենք հենց այդ ուղղությամբ: Այսուհետ ևս տաղանդավոր երիտասարդներին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն ավելացնելու ենք և տարեցտարի ձեզ ընձեռնվող հնարավորություններն ավելանալու են»:  

Վարչապետը հիշեցրել է նաև «Լույս» հիմնադրամի մասին, որն աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող երիտասարդներին ևս ֆինանսական օժանադակություն է տրամադրում: «Ուրախ եմ, որ մենք ունենք երիտասարդների մի մեծ բանակ, որը բարձր է գնահատում Հայաստանի երիտասարդական և «Լույս» հիմնադրամների աշխատանքները»,- ասել է կառավարության ղեկավարը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12