Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
20/02/2013 16:54
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Երևանի պետական համալսարանում կայացել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթն ամփոփող միջոցառում: Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2012թ. գործունեության միջոցառումների ծրագրով, որը ներառվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության գերակա խնդիրների ցանկում: Մրցույթի հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ:

Մրցույթը կազմակերպվել է երկու փուլով` ներբուհական և միջբուհական/հանրապետական: Այն անցկացվել է չորս ոլորտով՝ գիտահետազոտական աշխատանք/հումանիտար, ստեղծագործական աշխատանք /մշակույթ, արվեստ/, ուսանողական ինքնակառավարում և սպորտ:

Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում առաջին տեղ զբաղեցրել է 12, 2-րդ տեղ` 11 և 3-րդ տեղ` 10 ուսանող:

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում, ինչպես նաև նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում:

Միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իր խոսքում վարչապետը կարևորել է այն այն հանգամանքը, որ մրցույթն ուսանողների ինքնակազմակերպման դրսևորումներից մեկն է: «Այն ֆինանսական միջոցները և պարգևները, որոնք հանձնվել են ձեզ, մի նպատակ ունեն՝ խթանել, որպեսզի դուք ապրեք ակտիվ ուսանողական կյանքով և ստանաք որակյալ կրթություն: Մրցակցությունը գիտելիք ստանալու բնագավառում կարևոր է, քանի որ դրա շնորհիվ է ստեղծվում առողջ մթնոլորտ և ձգտում՝ կատարելագործել ու ավելացնել գիտելիքները»,- ասել է կառավարության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ մրցույթը կդառնա ավանդական:

Մրցանակաբաշխությունից հետո Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացին, կրթության որակի բարձրացմանն ուղղված հետագա քայլերին ու ծրագրերին առնչվող հարցեր:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85