YANDEX-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 42% ԱՃ
Ռուսական խոշորագույն Yandex ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է 42%-ով և կազմել 8,22 մլրդ ռոսական ռուբլի: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթն աճել է 44%-ով և կազմել 28,76 մլրդ ռուբլի:
Yandex ինտերնետային ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին: Այսօր այն Ռուսաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է: Ընկերության համանուն որոնողական համակարգն, իր մշակած հարցումների քանակով, աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը: