2012Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է
2012 թվականին Հայաստանի ավտոշուկայում գրանցվել է առևտրի ակտիվացում: Հաշվետու տարում ավտոմեքնաների առևտրի շրջանառությունն ընթացիկ գներով կազմել է 88,1 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների առևտրի ծավալն աճել է 11.2%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն դեկտեմբերին մեր երկրում ավտոմեքնաների առևտրի ծավալը կազմել է շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ աճելով շուրջ 37%-ով:
Նշենք, որ ավտոմեքենաների առևտրի շրջանառության ցուցանիշն իր մեջ ներառում է մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը: