ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է 7.8%
Հունվարին Մեծ Բրիտանիայում գրանցվել է գործազրկության նպաստ ստացողների ընդհանուր թվաքանակի կրճատում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում, նախորդ ամսվա համեմատ, գործազուրկների թիվը կրճատվել է շուրջ 12,5 հազարով և կազմել 1,54 մլն մարդ: Արդյունքում, գործազրկության մակարդակը կազմել է 7,8%:
Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ գործազուրկների թվի կրճատումը պայմանավորված է տարեսկզբից երկրի աշխատանքի շուկայում նկատվող դրական փոփոխություններով:
Եվրահանձնաժողովի` առավել վաղ հրապարակված պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը կկազմի 8%, իսկ 2014 թվականին՝ 7,8%: