Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՃՈՎ
22/02/2013 12:36
Կիսվել

ՏԱՐԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՃՈՎ

2013 թվականը մեկնարկել է արտահանման աճի տպավորիչ ցուցանիշով: Այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մեր երկրի արտահանման ծավալն աճել է 54.6%-ով և կազմել 112.4 մլն ԱՄՆ դոլար (45.7 մլրդ ՀՀ դրամ): Միևնույն ժամանակ, ներմուծման ծավալն աճել է 13.0%-ով և կազմել 310.2 մլն ԱՄՆ դոլար (126.0 մլրդ ՀՀ դրամ): Արդյունքում, հունվարին մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը կազմել է 422.5 մլն ԱՄՆ դոլար (171.7 մլրդ ՀՀ դրամ): Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 22%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  հունվարին, դեկտեմբեր ամսվա համեմատ, և՛ արտահանման և՛ ներմուծման ծավալները կրճատվել են՝ համապատասխանաբար 17%-ով և 27%-ով:

Նշենք, որ 2012 թվականին մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը կազմել էր 5694.9 մլն ԱՄՆ դոլար (2289.8 մլրդ ՀՀ դրամ), որից արտահանման ծավալը՝ 1428.1 մլն ԱՄՆ դոլար (574.3 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծման ծավալը՝ 4266.8 մլն ԱՄՆ դոլար (1715.5 մլրդ ՀՀ դրամ): Արդյունքում, 2012 թվականին ՀՀ ներմուծման ծավալն արտահանումը գերազանցել էր շուրջ 3 անգամ:

Միայն դեկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել էր 564.2 մլն ԱՄՆ դոլար, որն ամսական կտրվածքով տարվա ամենաբարձր ցուցանիշն է:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98