Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-մայիսին
16/07/2024 17:12
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-մայիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․07 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.5 անգամ կամ 4․2 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 646.02%-ով կամ 2.87 մլրդ դոլարով և կազմել 3․32 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.97%-ը։

Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․17 մլրդ դոլար, -20.48% կամ -300․4 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 16.50%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 655․06 մլն դոլար, +293.86% կամ +488․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 9.27%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 68․78 մլն դոլար, -19.67% կամ -16․8 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.97%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 57․96 մլն դոլար, -9․75% կամ -6․3 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.82%-ը։

Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 46․3 մլն դոլար, +93․69% կամ 22․4 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0․66%-ը։

Յոթերորդը Շվեյցարիան է՝ 45․75 մլն դոլար, +29․24% կամ +10․4մլն դոլար։  Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0․65%-ը։

Ութերորդ հորիզոնականում Բելառուսն է՝ 45․44 մլն դոլար, +13․28% կամ +5․3մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.64%-ը։

Իններորդը Իրանն է՝ 44․43 մլն դոլար, -2․56% կամ -1․17մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.63%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 43․46 մլն դոլար, -69․48% կամ -98․96 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.61%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 18․56%-ով և կազմել 1․26 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 18․72%-ով և կազմել 1․24 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 17․86%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 17․61

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են -25․02%-ով և կազմել 229․1 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.24%-ը։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67