Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
25/02/2013 11:14
Կիսվել

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

Վերակառուցվել է Վանաձոր քաղաքի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը: Կրթական հաստատության վերակառուցման համար ծախսվել է մոտ 405 մլն ՀՀ դրամ, որից 200 մլն ՀՀ դրամը ներդրվել է համայնքի կողմից, իսկ 205 մլն ՀՀ դրամը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով: Գույքի ձեռք բերման համար եւս 27 մլն ՀՀ դրամ է հատկացվել չորրորդ ծրագրով:

Վերանորոգումից հետո այստեղ է տեղափոխվել նաեւ Վանաձորի Շ. Տալյանի անվան երաժշտական դպրոցը, որը մինչ այդ գործում էր տնակային պայմաններում:

Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը ներկայումս ունի մոտ 450 սան:

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ծանոթանալով վերակառուցված կրթական հաստատության պայմաններին, գոհունակությամբ նշել է, որ երեխաներն արդեն հնարավորություն ունեն սովորելու բարեկարգ դպրոցում, որտեղ ստեղծված են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Նա հատկապես ողջունելի է համարել համայնքի մասնակցությունը դպրոցի վերանորոգման գործում` կարեւորելով համայնքային խնդիրները սեփական ուժերով լուծելու նախաձեռնությունը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90