Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Բարձր ջերմաստիճանը բարձրացրել է հեղուկ բնական գազի գները
17/07/2024 14:14
Կիսվել

Բարձր ջերմաստիճանը բարձրացրել է հեղուկ բնական գազի գները

Ասիայում սաստիկ շոգը հանգեցնում է հեղուկ բնական գազի գների զգալի աճի: Հունիսի կեսերին սփոթ շուկայում այն ​​հասել է 12.6 դոլարի՝ 1 միլիոն BTU-ի համար (British Thermal Unit): Սա մոտավորապես 1.5 անգամ գերազանցում է մարտի սկզբի ցուցանիշն ու ամենաբարձր մակարդակը՝ 2023 թվականի դեկտեմբերից ի վեր: Այս մասին հայտնում է ճապոնական առաջատար տնտեսական թերթը՝ Nikkei-ը:

Հուլիսի սկզբին ասիական շուկաներում գինը տատանվում էր մոտավորապես նույն մակարդակի շրջանում՝ 1 մլն BTU-ի դիմաց 12.5 դոլարից մի փոքր ցածր: ԵՄ-ում հեղուկ բնական գազի գները նույնպես ամենաբարձրն էին՝ 2023 թվականի դեկտեմբերից ի վեր։

Չինաստանում, որը LNG-ի աշխարհի ամենամեծ գնորդն է, այս գարնանը ջերմաստիճանը բարձրացել է մինչև 1961 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը: Այս ամառ ջերմաստիճանը նույնպես նկատելիորեն բարձր է միջինից:

Սա մեծացնում է հեղուկ բնական գազի պահանջարկը, քանի որ ջերմային ալիքները պահանջում են ավելի շատ էլեկտրաէներգիա օդորակման և սառեցման համար: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ ընթացիկ տարում հեղուկ բնական գազի սպառումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2020 թվականի մակարդակի համեմատ կաճի 12%-ով և կկազմի 937 միլիարդ խորանարդ մետր: Սա համաշխարհային սպառման մոտավորապես 20%-ն է։ Ասիայում LNG-ի աճող պահանջարկը բարձրացնում է դրա գներն ամբողջ աշխարհում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69