Իսպանիան 2.3 միլիարդ եվրո է ներդնում՝ արագացնելու էներգետիկ անցումը
Իսպանիայի կառավարությունը կսկսի չորս նոր ծրագիր՝ ավելի քան 2.3 միլիարդ եվրո արժողությամբ՝ արագացնելու էներգետիկ անցումը տարբեր ոլորտներում: Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում:
«Առաջիկա օրերին կառավարությունը կսկսի չորս նոր ծրագրեր՝ ավելի քան 2.3 միլիարդ եվրո արժողությամբ՝ արագացնելու էներգետիկ անցումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կանաչ ջրածինը, վերականգնվող էներգիան՝ խթանելով նոր էներգետիկ համայնքները և սկսելով վերականգնվող էներգիային աջակցելու նոր ծրագիր: Մենք պարտավորվել ենք շարունակել ամրապնդել մեր անվտանգության և պաշտպանական արդյունաբերությունը: Եվրոպացիների փողերը պետք է ուղղվեն Եվրոպայում ներդրումներ անելուն և նոր աշխատատեղեր ստեղծելուն:
Իսպանիայի վարչապետն ընդգծել է Եվրոպայի վերաարդյունաբերականացման կարևորությունը: Նա նաև կարծիք է հայտնել, որ Իսպանիան ապրում է «իր պատմության լավագույն պահերից մեկը»: