
ԱՌԱՋԱՏԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՑԱԾՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ Է ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵՆ
Աշխարհի առաջատար կենտրոնական բանկերի ղեկավարների շարքում ամենաբարձրը վարձատրվում է Եվրոպական կենտորնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Մարիո Դրագին, իսկ ամենացածրը՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականին ԵԿԲ ղեկավարի աշխատավարձը կազմել է մոտ 374 124 եվրո (493 700 ԱՄՆ դոլար), իսկ ԱՄՆ ԴՊՀ ղեկավարինը՝ 199 700 ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, ճապոնիայի կենտորանական բանկի ղեկավարի տարեկան աշխատավարձը կազմել է մոտ 257 000 ԱՄՆ դոլար, Անգլիայի բանկի ղեկավարինը՝ 478 700 ԱՄՆ դոլար: