
ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՀԶՈՐԱՆՈՒՄ ԵՆ
Նախորդ մեկ տարվա ընթացքում ասիական բանկերն ակտիվորեն գնել են եվրոպական և ամերիկյան ընկերությունների կորպորատիվ պարտատոմսեր, ինչի արդյունքում առավելապես Չինաստանում և Ճապոնիայում կենտրոնացած ասիական բանկերի մասնաբաժինը ամերիկյան և եվրոպական ընկերությունների կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրեթե կրկնապատկվել է և հասել ռեկորդային մակարդակի: Ինչպես գրում է The Telegraph-ը՝ սա խոսում է այն մասին, որ ասիական ֆինանսական կառույցները հզորանում են և ամրապնդում իրենց դիրքը միջազգային շուկաներում:
Ասիական առաջատար բանկերից են China Development Bank-ը, China Construction Bank-ը, ինչպես նաև ճապոնական Mizuho և Mitsubishi UFJ Financial Group բանկերը: