AIRBUS-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՍԻԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ
Առաջիկա 20 տարվա ընթացքում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ինքնաթիռների պահանջարկը զգալի կաճի՝ հասնելով մոտ 1,6 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Նման կանխատեսում է ներկայացրել ինքնաթիռների արտադրության ոլորտում առաջատար եվրոպական Airbus ընկերությունը:
Սպասվում է, որ 2013-2033թթ. ընթացքում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կվաճառվի մինչև 10 հազար նոր ինքնաթիռ:
Airbus-ի փորձագետները կանխատեսում են, որ մոտ ապագայում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին բաժին կընկնի համաշխարհային ուղևորափոխադրումների 33-45%-ը: