ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է 0,3% ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
2012 թվականին, 2011 թվականի համեմատ, համաշխարհային երաժշտական ինդուստրիան գրանցել է ընդհանուր հասույթի 0,3% աճ: Հաշվետու տարում երաժշտական ինդուստրիայի տարեկան հասույթը կազմել է շուրջ 16,5 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ այս ոլորտում վերջին անգամ հասույթի աճ գրանցվել էր 1999 թվականին:
Հատկանշական է, որ հաշվետու տարում համաշխարհային երաժշտական ինդուստրիան առավել զգալի աճ գրանցել է երաժշտական արտադրանքի` ինտերնետի միջոցով վաճառքի ոլորտում: Այսպես, 2012 թվականին «թվային տեսքով» երաժշտության վաճառքի ծավալներն աճել են 9%-ով և կազմել 5,6 մլրդ ԱՄՆ դոլար: