ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՈՐԱԿԸ
Կառավարության որոշմամբ՝ Վայոց ձորի Փոռ գյուղի հիմնական դպրոցը վերակազմավորվել է` միանալով մարզի Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցին, իսկ Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» և Գյումրու մարզպետարանի ենթակայության «Գյումրու Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-ները փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության: Այս որոշումների արդյունքում կառավարությունն ակնկալվում է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։
Հավաստիանալով, որ որոշումը բխում է երկրի կրթական բարեփոխման տրամաբանությունից, վարչապետը շեշտել է ֆիզիկամաթեմատիկական առարկաների դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։