APPLE-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Apple-ի բաժնետերերի ժողովի ժամանակ ընկերության ղեկավար Թիմ Կուկը ներկայացրել է լավատեսական կանխատեսումներ: Նա հայտարարել է, որ մինչև 2016 թվականը iPhone-ների վաճառքի ծավալները գրեթե կկրկնապատկվեն, իսկ ընկերության արտադրության պլանշետ-համակարգիչների վաճառքի ծավալները կաճեն շուրջ 3 անգամ:
Նշենք, որ 2012 թվականին Apple-ը վաճառել է 140 մլն iPhone և մոտ 80 մլն հատ պլանշետ-համակարգիչ:
2012 թվականին ընկերության համախառն շահույթը կազմել է 155 մլն ԱՄՆ դոլար: