
ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 7.5%-ՈՎ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ՝ 6.5%-ՈՎ
2013 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.8% գնաճ: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 7.5%-ով և 6.5%-ով:
Միևնույն ժամանակ, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի` 0.6% գնանկում և դիզելային վառելիքի`0.7% գնաճ: