Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ՆԱԽԱՐԱՐ. 2013Թ.-ԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
04/03/2013 11:33
Կիսվել

ՆԱԽԱՐԱՐ. 2013Թ.-ԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

ՀՀ առողջապահության նախարարությունում կայացել է մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ նախարար Դերենիկ Դումանյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 2013թ. առողջապահության ոլորտի գերակա խնդիրներին և դրանց լուծման ծրագրի  կատարումն ապահովող միջոցառումներին։ 

«Այս ծրագրերի մի զգալի մասն ուղղված է մարզային առողջապահական հիմնարկների արդիականացմանն ու օպտիմալացմանը։ Շատ խնդիրներ էլ պետք է լուծվեն ողջ հանրապետության մասշտաբով։ 2013թ.-ին լուրջ անելիքներ ունենք ինչպես բժշկական սպասարկման որակի և մատչելիության ապահովման, այնպես էլ ոլորտը ստվերող երևույթների դեմ պայքարի ուղղությամբ»,-ասել է նախարար Դումանյանը։  

Անդրադառնալով դեղապահովման գործընթացին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով 44 չափաբաժնով (լոտով) հայտարարված մրցույթի արդյունքներով տնտեսվել է մոտ 284 մլն դրամ, որը ևս կուղղվի երկրորդ կիսամյակի կարիքներին` տարեկան կտրվածքով ավելի մեծ ապահովվածության հասնելու համար։  

Նախարարը համապատասխան ստորաբաժիններին խստորեն հանձնարարել է բնակչությանն անվճար տրամադրվող դեղերի 2013թ. երկրորդ կիսամյակի կարիքների համար մրցույթը հայտարարել և կազմակերպել մարտին, որպեսզի բաշխման ընդհատումներ չլինեն։  

Մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուներին նախարարը հորդորել է տեղերում հետևել ինչպես կենտրոնացված գնումներով ձեռք բերված դեղերը շահառուներին ժամանակին հասցնելու, այնպես էլ մարզային ենթակայության բուժհաստատություններում դեղերի գնման գործընթացների ճիշտ կազմակերպմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ընթացքը, մարզերում կարդրային ապահովվածության վիճակը և այլ հարցեր։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93