Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը
01/08/2024 12:34
Կիսվել

Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է արել պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել ռազմական ծախսերը և պաշտպանության վրա ծախսել ավելին, քան ՆԱՏՕ-ի սահմանած ՀՆԱ-ի 2%-ը:

Պաշտոնյան նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկու երրորդն այժմ հասել է պաշտպանության վրա ՀՆԱ-ի 2%-ը ծախսելու իրենց հայտարարված նպատակին, իսկ Գերմանիան ծախսել է 150%-ով ավելի, քան մեկ տասնամյակ առաջ:

«Մենք չենք կարող և չպետք է դրանով կանգ առնենք, մենք պետք է անցնենք 2%-ի սահմանը», – ասել է նախարարը:

Գերմանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ անվտանգսյին իրավիճակի ներկայիս փոփոխությունների ֆոնին անհրաժեշտ է դա անել արագ:

«Սա հստակ խնդրանք է, այդ թվում՝ իմ սեփական կառավարությանը»,- եզրափակել է պաշտոնյան:

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է Գերմանիայի հանձնառությունը պաշտպանական ծախսերը երկարաժամկետ հեռանկարում ավելացնելու հարցում:

Ի դեպ, 2022-ին Գերմանիայում 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ է ստեղծվել բանակի արդիականացման համար: Այս տարի երկիրը պաշտպանության վրա կծախսի 73.41 միլիարդ դոլար, ինչը կազմում է կանխատեսվող ՀՆԱ-ի 2.01%-ը: Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Պիստորիուսը նշել է, որ ռազմական ծախսերի այս ծավալը կարող է բավարար չլինել առաջիկա տարիներին Գերմանիայի անվտանգությունն ապահովելու համար:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37