
ՈՐՈՇ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԿՊԱՐԶԵՑՎԵՆ
Մայրաքաղաքում քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաև բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը կպարզեցվի: Այն նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է մշակել փաստաթղթային ձևակերպումների նոր պազեցված ընթացակարգ և ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` շինարարության թույլտվություններ չպահանջող աշխատանքների ցանկն ընդլայնելու համար:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների նկատմամբ: