ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՎՍ 3 ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ ԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը շարունակում է ամենօրյա հսկողությունը՝ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մարտի 1-ից միկրոավտոբուսային ևս երեք երթուղիներ փոխարինվել են ներկրված 36 ավտոբուսներով:
Մասնավոր ընկերությունների կողմից ներկրվել է ևս 80 նոր ավտոբուս, որոնք առաջիկայում կշահագործվեն համապատասխան երթուղիներում:
Առավոտյան և երեկոյան ժամերին քաղաքացիների համար ավելորդ անհարմարություններ չստեղծելու և պատշաճ սպասարկում իրականացնելու նպատակով հանձնարարվել է գույքագրել հասարակական տրանսպորտի երթուղիներում առկա մեքենաքանակը և անհրաժեշտության դեպքում լրացնել այն: