2013Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 7.5%-ՈՎ
Ընթացիկ տարվա համար Չինաստանի կառավարությունը կանխատեսում է ազգային տնտեսության 7,5% աճ: Սպասվում է, որ այս ցուցանիշի ապահովման համար երկրի կառավարությունը պայմաններ կստեղծի նոր աշխատատեղերի բացման և կյանքի որակի բարձրացման համար: Առավել մեծ ուշադրության կարժանանան ներքին պահանջարկի խթանման գործանները:
Նշենք, որ ըստ նախնական գնահատկանների՝ 2012 թվականին Չինաստանում տնտեսական աճը կազմել է 7,8%, ՀՆԱ-ի ծավալը՝ մոտ 8,26 տրիլիոն ԱՄՆ դոլար:
2011 թվականին Չինաստանի տնտեսությունն աճել էր 9,2%-ով, իսկ 2010 թվականին՝ 10,3%-ով: