Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հունիսին
08/08/2024 15:43
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հունիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10․48 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 86.54%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 369.70%-ով կամ 5․55 մլրդ դոլարով և կազմել 7․05 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 67.25%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 442․8 մլն դոլար, -1.04% կամ -4․6 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.23%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 345․7 մլն դոլար, -31.43% կամ –158․4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 3.30%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 273․18 մլն դոլար, -7.13% կամ -20․97 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 2.61%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 233․02 մլն դոլար, -25.36% կամ -79․2 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.22%-ը։

ԱՄՆ-ն վեցերորդն է՝ 201․4 մլն դոլար, -58.51% կամ -283․9 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 1.92%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 201․05 մլն դոլար, -32.89% կամ -98․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 1.92%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 155․9 մլն դոլար, -3.15% կամ -5․08 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.49%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 99․3 մլն դոլար, +9.91% կամ +8․96 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 0.95%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 61․01 մլն դոլար, -15.00% կամ -10․8 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0.58%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 13․54%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 340.48%-ով և կազմել 7․16 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 353.53%-ով և կազմել 7․11 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 18.46%-ով և կազմել 922․94 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 6․957 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +4.8 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 693․1 մլն դոլար՝ -11․7%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 270․1 մլն դոլար՝ -7%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 205․8 մլն դոլար է՝ -43․9%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 195․96 մլն դոլար՝ -35․3%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 165․7 մլն դոլար՝ -3․2%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 64․42 մլն դոլար՝ -15․3%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 57․64 մլն դոլար՝ +10․6%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 55․6 մլն դոլար՝ -29․4%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 50․64 մլն դոլար՝ -77․2%։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69