2024-ի հունվար-հունիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 19․6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 485.9 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 19․6%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 31․4%-ով և կազմել 71,565.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն աճել է 6․8%-ով և կազմել է 959,613.3 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 17․5%-ով՝ կազմելով 14,074.5 տոննա։
Կրի արտադրությունը նվազել է 32%-ով և կազմել 13,620.0 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 43․9%-ով՝ կազմելով 3,228.5 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 42․9%-ով և կազմել 40,628.6 տոննա։