
SAMSUNG-Ը ԿԴԱՌՆԱ SHARP ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐ
Թվային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրության ոլոտում հայտնի Ճապոնական Sharp Corp. ընկերությունը բանակցություններ է վարում հարավկորական Samsung ընկերության հետ՝ իր բաժնետոմսերի մի մասը վերջինիս վաճառելու ուղղությամբ: Նախնական գնահատմամբ՝ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 108 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ ներկայում Sharp ընկերությունը գտնվում է ոչ այնքան լավ վիճակում. համաշխարհային շուկայում պահանջարկի անկման և ոլորտում մրցակցության սրման պայմաններում ընկերությունը վնասով է աշխատում արդեն երկար ժամանակ: