Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
Չինաստանի արտաքին առևտուրն աճում է՝ չնայած արևմտյան սահմանափակումներին
09/08/2024 12:03
Կիսվել

Չինաստանի արտաքին առևտուրն աճում է՝ չնայած արևմտյան սահմանափակումներին

Անցած 7 ամսում Չինաստանի արտաքին առևտրի աճ է արձանագրվել՝ պայմանավորված գործընկերների շրջանակի ընդլայնմամբ և չնայած Արևմուտքի սահմանափակող միջոցներին: Այս մասին գրում է Global Times թերթը:

ՉԺՀ մաքսային վարչության տվյալների համաձայն՝ Չինաստանի արտաքին առևտրի ծավալը հունվար-հուլիսին հասել է ռեկորդային 3.46 տրիլիոն դոլարի, որին նպաստել են երկրի արտադրական հզորությունները և արտասահմանում աճող պահանջարկը, ինչպես նաև արտաքին առևտրային գործընկերների շրջանակի դիվերսիֆիկացումը:

«Վերջին ամիսներին Չինաստանի առևտրի աճի մասշտաբները հակասում են որոշ արևմտյան երկրների սահմանափակող միջոցառումներին և չինական ապրանքների մաքսատուրքերի բացահայտ բարձրացմանը», – գրում է Global Times-ը: Վերլուծաբանները կարծում են, որ դա հաստատում է չինական տնտեսության կայունությունն ու մրցունակությունը՝ չնայած առկա ներքին և արտաքին խնդիրներին:

Միջազգային բիզնեսի և տնտեսագիտության համալսարանի Չինաստանի բաց տնտեսության ուսումնասիրությունների ակադեմիայի պրոֆեսոր Լի Չանգանը կարծում է, որ երկիրը կշարունակի վերականգնվել տարվա երկրորդ կիսամյակում և կշարժվի կայուն հետագծով. ՀՆԱ-ի աճի թիրախը մոտ 5% է: Փորձագետը մատնանշել է ՉԺՀ-ի ղեկավարության կողմից ձեռնարկվող «ավելի նպատակաուղղված խրախուսական միջոցառումների» դերը:

Global Times-ը հայտնում է, որ չնայած ԱՄՆ-ի կողմից չինական արդյունաբերության շրջափակմանը՝ ինտեգրալ սխեմաների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 25.8%-ով, իսկ ավտոմեքենաների արտահանումը՝ 20.7%-ով:

 

23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96