Բելառուսն ընդլայնել է ոչ բարեկամ երկրներից ներմուծման արգելված ապրանքների ցանկը
Բելառուսի կառավարությունը ներմուծման և վաճառքի համար արգելված ապրանքների ցանկը համալրել է՝ ի պատասխան հուլիսի 1-ից ուժի մեջ մտած պատժամիջոցներն ընդլայնելու Եվրամիության ընդունած որոշմանը: Այս մասին հայտնում է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը:
«Ստորագրված բանաձևը պատասխան է 2024 թվականի հուլիսի 1-ից Բելառուսի Հանրապետության դեմ պատժամիջոցներն ընդլայնելու Եվրամիության ընդունած որոշումներին», – նշել է Բելառուսի Նախարարների խորհուրդը: