Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՍԻՍ, ԱՇՏԱՐԱԿ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
07/03/2013 12:05
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՍԻՍ, ԱՇՏԱՐԱԿ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ խորհրդակցության շրջանակներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» շրջանակում 2013թ. նախատեսվող աշխատանքները: Նշվել է, որ Մասիս, Աշտարակ, Էջմիածին քաղաքներում և հարակից 11 գյուղական համայնքներում, ընդհանուր առմամբ, նախատեսվում են շուրջ 8,5 մլն դոլարի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես, ծրագրի շրջանակում Մասիսի տարածաշրջանում կվերակառուցվի երեք արտեզյան հոր, կվերանորոգվեն Մասիսի եւ Աշտարակի պոմպակայանները, կկառուցվի եւ կվերականգնվի, ընդհանուր առմամբ, շուրջ 140 կմ ջրագիծ, Էջմիածնի հարակից երեք համայնքներում կվերակառուցվեն մայր ջրատարի առանձին հատվածներ:

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում նշված համայնքներում էապես կբարելավվի ջրամատակարարման որակը, ինչն առաջնային խնդիր է բնակիչների համար: Նա տարածքային եւ տեղական մարմինների ղեկավարներին հորդորել է ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը: Արմեն Գեւորգյանը նաև «Հայջրմուղկոյուղի» ընկերության պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ջրի որակի վերաբերյալ բնակչությունից ստացվող անհանգստություններին:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88