Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2024թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3․9%-ով
22/08/2024 20:21
Կիսվել

2024թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3․9%-ով

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024թ․-ի երկրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2,289,185.6 մլն դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 86,145․8 մլն դրամով կամ 3․9%-ով։

Եթե դասակարգենք ըստ տնտեսական գործունեության տեսակների, ապա կստացվի հետևյալ պատկերը․

2024թ․-ի երկրորդ եռամսյակում մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում ստեղծվել է ՀՆԱ-ի 14․2%-ը, որը կազմում է 324,916.9 մլն դրամ։

Անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտ՝ 252,343.8 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 11%-ը։

Մշակող արդյունաբերության ոլորտ՝ 218,680.3 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 9.6%-ը։

Ֆինանսական և ապահովագրական գործունեութան ոլորտ՝ 211,372.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 9.2%-ը։

Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտ՝ 165,187.9 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 7․2%-ը։

Շինարարության ոլորտ՝ 129,502.7 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 5.7%-ը։

Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտ՝ 125,234.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 5.5%-ը։

Տեղեկատվության և կապի ոլորտ՝ 112,948.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 4.9%-ը։

Պետական կառավարման և պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտ՝ 103,057.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 4․5%-ը։

Փոխադրումներ և պահեստային տնտեսության ոլորտ՝ 83,947.7 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 3.7%-ը։

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտ՝ 73,104.5 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 3․2%-ը։

Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտ՝ 71,671.0 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 3․1%-ը։

Կրթության ոլորտ՝ 62,535.5 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2․7%-ը։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտ՝ 61,083.6 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2․7%-ը։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ՝ 48,437.8 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2.1%-ը։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտ՝ 45,162.0 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2%-ը։

Վարչարարական և օժանդակ գործունեության ոլորտ՝ 23,365.0 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 1%-ը։

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտ՝ 9,006.2 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 0.4%-ը։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 16,296.4 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 0.7%-ը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2