Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՏՀԶԿ երկրների ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է 0.5%-ով
22/08/2024 18:44
Կիսվել

ՏՀԶԿ երկրների ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է 0.5%-ով

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրների ՀՆԱ-ի միջին մակարդակն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ աճել է 0.5%-ով: Ինչպես նշվում է կազմակերպության կայքում, դա 0.1 տոկոսային կետով բարձր է կանխատեսվածից:

Ամենաբարձր աճը ցույց է տվել Լեհաստանի տնտեսությունը (1.5%): Նաև ՀՆԱ-ի ամենաարագ աճը նկատվել է Կոստա Ռիկայում, Իռլանդիայում (1.2-ական%) և Նիդեռլանդներում (1%): Ի տարբերություն Իսրայելի, որն առաջին եռամսյակում գրանցել է ամենաարագ աճը (+3.3%), այժմ աճի նկատելի դանդաղում է ցույց տալիս՝ 0.4% տեմպերով: Կորեայի Հանրապետությունը և Շվեդիան արձանագրել են տնտեսական անկում (համապատասխանաբար -0.2% և -0.8%): Լատվիան ցույց է տվել ՀՆԱ-ի ամենամեծ կրճատումը (-1.1%):

G7 խմբում ՀՆԱ-ի աճն արագացել է՝ առաջին եռամսյակի վերջի 0.2%-ից մինչև 0.5%՝ երկրորդ եռամսյակում: Խմբում ամենամեծ աճը գրանցվել է Ճապոնիայում և ԱՄՆ-ում՝ համապատասխանաբար 0.8% և 0.7%, նախորդ եռամսյակի 0.2% և 0.4% ցուցանիշներից հետո: Աճի տեմպերը դանդաղել են Իտալիայում (0.2%՝ նախորդ եռամսյակի 0.3%-ից հետո), Մեծ Բրիտանիայում (0.6%՝ առաջին եռամսյակի 0.7%-ից հետո) և Գերմանիայում (-0.1%՝ 0.2% աճից հետո): Ֆրանսիան մնացել է 0.3% աճով, մինչդեռ Կանադայում աճը փոքր-ինչ արագացել է՝ երրորդ եռամսյակում 0.4%-ից մինչև 0.5%:

ԵՄ ՀՆԱ-ն պահպանել է նախկին 0.3% աճի տեմպը: Երկրորդ եռամսյակն անընդմեջ համայնքում այսպիսի ցուցանիշ է գրանցվել: G20-ի երկրների ցուցանիշները նախնական զեկույցում արտացոլված չեն:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21