Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՍՐՏԻ ՌԻԹՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՌԻԹՄԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
14/03/2013 12:29
Կիսվել

ՍՐՏԻ ՌԻԹՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՌԻԹՄԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Սրտի ռիթմի եվրոպական ընկերության  (European Heart Rhythm Association- EHRA) նախագահ, պրոֆեսոր Անժելո Աուրիչիոյին։

Բարձր համարում ունեցող այս կազմակերպությունը լուրջ  հաջողություններ է արձանագրում սրտի ռիթմի խանգարման և դրանից մահացության ցուցանիշների կրճատման, ինչպես նաև բնակչության կյանքի որակի բարելավման գործում։

Պրոֆեսոր Անժելո Աուրիչիոն այդ ձեռքբերումները ներկայացրել է նախարար Դումանյանին` վկայակոչելով ընկերության անդամ 55 երկրների 2008 թվականից ի վեր ունեցած առաջընթացը հավաստող վիճակագրական տվյալները, որոնք ամփոփված են իրենց կողմից հրատարակվող «ЕР EUROPACE»  ամսագրում։ Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունն այդ ենթատեքստում վերլուծել է նաև Հայաստանի այսօրվա հնարավորություններն ու վաղվա մարտահրավերները։ Առաջիկա տարիներին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կավելանա հիվանդների թիվը, որն էլ կենթադրի համապատասխան ծառայություններ իրականացնող նոր կենտրոնների ստեղծում։    Անժելո Աուրիչիոն հավաստել է, որ Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունը պատրաստակամ է աջակցելու մեր երկրում առիթմիոլոգիական ծառայության զարգացմանը։

Նախարար Դումանյանը փաստել է, որ Հայաստանում սրտաբանության որոշ ճյուղերում լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Բավական զարգացել է սրտային վիրաբուժությունը` ինչպես բաց, այնպես էլ ինվազիվ։ Պետության կողմից լուրջ ներդրումներ են կատարվել  նոր կենտրոններ ստեղծելու, մասնագետներ պատրաստելու նպատակով։ Այս տարվանից երկու նոր կենտրոն կգործի մարզերում` Գյումրիում և Սյունիքում։ Առիթմոլոգիայի ոլորտում, սակայն, անելիքները դեռ շատ են։  

«Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը սրտային հիվանդություններն ունեն։ Դրանք նաև բոլոր մահացությունների կեսի  պատճառն են։ Այս ցուցանիշները և ապագայի կանխատեսումները հաշվի առնելով ցանկանում ենք Սրտաբանության գիտական ինստիտուտում կազմակերպել առիթմոլոգիական երկրորդ ծառայությունը։  Մենք ձեր աջակցության անհրաժեշտությունը կունենանք թե՛ կրթական, թե՛ չափորոշիչների ու հիվանդությունների վարման փորձով։ Մասնագետների հանձնախումբը ոչ միայն կգույքագրի մեր հնարավորություններն ու կարիքները, այլև առաջիկա տարիների զարգացման ծրագիր կազմի, որն էլ առաջիկայում կքննարկենք Ձեզ հետ»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

Անժելո Աուրիչիոն տեղեկացրել է, որ Սրտաբանների եվրոպական միության անդամ երկրների բարձր որակավորում ունեցող գիտնականները կրթական արդյունավետ ծրագրեր են մշակել, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս տիրապետելու բարձր տեխնոլոգիաներին։  Նա հայտնել է, որ պատրաստ են հայ մասնագետներին սովորեցնել անգամ հեռակա կարգով և խոստացել ուղարկել անվճար ուսուցման ծրագիր։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98