ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ
ՀՀ կառավարությունը հաստատել Է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը, ազգային նշանի նմուշը, որոնք ժամանակավորապես, մինչև ՀՀ օրենսդրության ամբողջական և լիակատար մոտարկումը Եվրամիության օրենսդրությանը, կկիրառվեն մեր երկրում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարել է հարցը քննարկել նաև մասնավոր հատվածի հետ, սահմանել որոշման կիրառման ողջամիտ ժամկետ, որպեսզի ազգային նշանի ներմուծումն անակնկալի չբերի շահառուներին: