
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ, ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՍԱՀՄԱՆՎԻ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը` գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում և փոփոխություն, որոնց նպատակն արտոնագրային վճարի համակարգում ներառված գործունեության որոշ տեսակների համար գոտիականություն սահմանելն է։
Որոշումը տարածվում է ատամնաբուժական կամ ատամնատեխնիկական գործունեության, վարսավիրական ծառայության մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի և գործունեության մի քանի այլ տեսակի վրա, որոնց կազմակերպման համար հիմք է ընդունվում Երևան քաղաքի գոտիականությունը։