Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՊԵԿ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԵՌՈՒ ԵՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒՑ
15/03/2013 11:26
Կիսվել

ՊԵԿ. ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԵՌՈՒ ԵՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒՑ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2012 թվականի  Զեկույցին: Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ-ի պաշտոնական հայտարարությունն՝ ամբողջությամբ.

«Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2012թ. Զեկույցն էր հրապարակել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ, որտեղ, ըստ Օմբուդսմենի, բարեփոխումներից բացի նաև մի շարք թերացումներ էին մատնանշվել:

Այն, որ համակարգում դեռևս կարգավորման ու շտկման ենթակա բազմաթիվ խնդիրներ կան, գիտակցում են նաև կոմիտեում, ավելին` դրանց վերացմանն են նպատակաուղղված բարեփոխումների հերթական փուլով մեկնարկող համալիր միջոցառումները, որոնց մասին կոմիտեն սկսել է հանրությանն ու բիզնեսին իրազեկելու գործընթացը: Պետական եկամուտների կոմիտեն բազմաթիվ առիթներ է ունեցել հայտարարելու, որ իր աշխատանքում բաց է ցանկացած քննադատության ու առաջարկի համար, որոնք կարվեն ինչպես բիզնեսի, այնպես էլ հասարակության կողմից, միայն մեկ պայմանով, որպեսզի դրանք լինեն փաստարկված ու կառուցողական և միտված լինեն առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելուն և ինքնանպատակ բնույթ չկրեն: Կոմիտեն պատրաստակամ կլիներ շտկումներ իրականացնել նաև Օմբուդսմենի ներկայացրած թերացումների ուղղությամբ, պարզապես ցավով է արձանագրում, որ դրանք մեծիմասամբ հեռու են փաստարկված, իրատեսական լինելուց և որոշ դեպքերում անգամ հասցեական չեն, հետևաբար, հասարակության շրջանում հնարավոր թյուրըմբռնումից զերծ մնալու և զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները բավարարելու նկատառումով անհրաժեշտ է համարում արձագանքել Զեկույցին` ներկայացնելով հետևյալ պարզաբանումները:

Եվ այսպես, պաշտոնատար անձանց` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին. առավել նպատակահարմար կլիներ, մերկապարանոց հայտարարություններից զերծ մնալու համար, հարկային և մաքսային ծառայողների  կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կոնկրետ փաստեր ներկայացնել, ՊԵԿ-ն էլ, իր հերթին, նման ծառայողին կենթարկեր կարգապահական պատասխանատվության, ընդհուպ մինչև պաշտոնից ազատման: Ինչպես հայտնի է, «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքների` համապատասխանաբար 13-րդ և 25-րդ հոդվածների համաձայն, հարկային և մաքսային ծառայողներն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Կոմիտեն բազմիցս հայտարարել և ներկայում ևս փաստում է հովանավորչության բոլոր տեսակի դեպքերով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու իր պատրաստակամության մասին: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին սերտորեն փոխկապակցված անձանց, ապա որևէ օրենքով, այդ թվում և երկրի հիմնական օրենքով սահմանափակումներ չկան ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ գործադիր իշխանության մյուս մարմինների պաշտոնատար անձանց համար:

Ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ թերի միջոցառումների մասին. ստվերային տնտեսության նվազեցման խնդիրը միայն ՊԵԿ-ի «մենաշնորհը» չէ. հասարակության բոլոր կողմերի հետևողական ջանքերի հանրագումարը միայն կարող է նկատելի արդյունք տալ: Անցած տարի կոմիտեն այդ ուղղությամբ նկատելի առաջընթաց է արձանագրել, դրա արդյունքն է նաև 2012թ. բյուջետային մուտքերի, այդ թվում` լրացուցիչ 101մլրդ դրամի ապահովումը, որի համար, տնտեսական աճի գործոնից բացի, էական դեր է խաղացել հարկային և մաքսային վարչարարությունը: 2012թ. խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել  289.5մլրդ դրամ հարկ, ինչը 2011-ի ցուցանիշը գերազանցում է 18.7%-ով: Ցուցանիշներն, ի դեպ, բազմիցս հրապարակվել են և տեղադրված են նաև կոմիտեի պաշտոնական կայքերում:

Զեկույցում անհասկանալի ձևակերպումներով քննադատություն կա հարկային մարմնի աշխատակիցների կողմից հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը վերցնելու մասին. ՄԻՊ-ը ենթադրաբար «իրեր» ասելով նկատի ունի փաստաթղթեր և այլ առարկաներ: Հարկ ենք համարում պարզաբանել, որ հարկային մարմնի կողմից փաստաթղթեր և այլ առարկաներ «վերցնելն» իրականացվել է դատարանի կողմից տրված համապատասխան որոշման հիման վրա կամ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Չափազանց մեծ քանակի հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումների մասին. ՊԵԿ-ը, հանդիսանալով պետական բյուջե վճարման ենթակա գումարների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող և պատասխանատու մարմին, պարտավոր է  օրենքով իր վրա դրված լիազորությունները կատարել, այդ թվում` արգելադրման լիազորությունը: Հանրապետությունում հաշվառված 240 հազար հարկ վճարողներից 80 հազարը գործող են, որոնց ընդամենը 7%-ի նկատմամբ 2012թ. որոշումներ են կայացվել գույքի և դրամական միջոցների արգելադրման վերաբերյալ: Այս որոշումները վերաբերել են բացառապես այն հարկ վճարողներին, որոնց հետ սպառվել են հարկային պարտավորությունները ժամանակին կատարելուն ուղղված բացատրական և իրազեկման աշխատանքները: Այս նորմն, ի դեպ, գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում ողջամիտ ժամկետների նախատեսման խախտումների մասին. իհարկե, ցանկալի և ճիշտ կլիներ հարկ վճարողների համար օրենսդրական փոփոխությունների կիրառման ողջամիտ ժամկետներ նախատեսելն ինչպես հարկային, այնպես էլ տնտեսական և բոլոր իրավական հարաբերությունները կարգավորող այլ օրենքներում: Չնայած երբեմն հրատապության, խնդիրն արագ լուծելու թելադրանքով լինում են նաև բացառություններ:

Հանրային քննարկումների մասին. շահագրգիռ կողմերին օրենսդրական նախագծերին իրազեկ դարձնելու քննադատությունը տեղին չէ, քանի որ այն այլ հասցեատեր ունի, չնայած դրան` հասարակական կազմակերպությունների ու տնտեսվարող սուբյեկտների հետ կոմիտեն պարբերական հանդիպումներ է նախաձեռնում` նրանց տեսակետներն ու առաջարկները լսելու և հաշվի առնելու նպատակադրությամբ: 2012թ. ՊԵԿ-ի բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տեղադրվել են կոմիտեի պաշտոնական կայքում, դրանց վերաբերյալ հարկ վճարողներից ստացվել են շուրջ 10 հազար տարբեր բնույթի առաջարկություններ և հարցեր, որոնք քննարկելուց հետո միայն ՊԵԿ-ի կողմից այդ նախագծերը, հետագա ընթացքն ապահովելու համար, տրամադրվել են ՀՀ ֆինանսների նախարարությանը: Իսկ հարկային և մաքսային ծառայողների կողմից էթիկայի և վարքագծի կանոնների խախտման դեպքերը, խախտումների վերաբերյալ նյութերը քննության են առնվում ծառայողական հանձնաժողովի կողմից և դրանց վերաբերյալ ընդունվում են համապատասխան որոշումներ»:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57