Վրաստանը մրցույթ է հայտարարել ՀՀ սահմանին հարակից ճանապարհահատվածի կառուցման համար
Վրաստանում հայտարարվել է մրցույթ՝ ՀՀ-ի հետ սահմանին հարակից ճանապարհահատվածի կառուցման համար։
Մասնավորապես, ինչպես հրապարակված է գնումների գործակալության կայքում, հայտարարվել է Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի (ՀՀ սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի 75+050կմ – 84+150կմ հատվածի վերականգնման աշխատանքների մրցույթ:
Մրցույթը ներառում է նաև նշված ճանապարհի 83+145կմ – 84+150կմ հատվածում կամրջի կառուցումը:
Մրցույթի պայմանների համաձայն՝ առաջարկների ընդունումը կսկսվի սեպտեմբերի 22-ին և կավարտվի սեպտեմբերի 27-ին: Գնման գործընթացի մոտավոր արժեքը կազմում է 4 825 467 լարի: