Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել ճնշումը չինական տնտեսության վրա
Չինաստանի արտաքին գործերի նախարարն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ճնշումը Չինաստանի վրա տնտեսության, գիտության և տեխնիկայի ոլորտներում: Նա համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը:
«ԱՄՆ-ն պետք է դադարի ճնշել Չինաստանին տնտեսության, առևտրի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում և դադարի վնասել Չինաստանի օրինական շահերին», – ասել է Չինաստանի գլխավոր դիվանագետը:
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ «ավելորդ կարողությունների» օգտագործումը՝ որպես պրոտեկցիոնիզմի պատրվակ, կվնասի գլոբալ կանաչ զարգացմանը և բացասաբար կանդրադառնա համաշխարհային տնտեսության վրա: