Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39364.68-0.24 TOPIX - 2728.20-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.48-0.48 SSEC - 3361.49-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
17/12/2024  CBA:  USD - 394.59+0.77 GBP - 500.93+2.98
17/12/2024  CBA:  EURO - 413.89+0.81
17/12/2024  CBA:  GOLD - 33672.14+4.30 SILVER - 388.90-0.25
Անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են
30/08/2024 18:42
Կիսվել

Անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումներին ընդառաջ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն  միացել են ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։

Պարզեցված ընթացակարգով ֆիզիկական անձանց հարկային մարմնում  հաշվառելու նպատակով՝ օգոստոսի 30-ի դրությամբ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առցանց եղանակով ՊԵԿ արդեն իսկ ներկայացվել է շուրջ 1000 անձանց վերաբերյալ տեղեկատվություն։ Որոշ հարթակների կողմից նաև գեներացվել են տաքսի ծառայությունների մատուցման փորձնական էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ։

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են, թողարկված են իրական միջավայրում և ներկայացվել են Apple և Google կազմակերպություններին՝ App Store-ում և Play Store-ում հավելվածները տեղադրելու և կիրառողներին հասանելի դարձնելու նպատակով։

17/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.59
+0.77
Եվրո (EUR)
413.89
+0.81
Ռուբլի (RUR)
3.83
+0.05
Լարի (GEL)
140.56
+0.54
33672.14
+4.30
Արծաթ
388.90
-0.25